Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար քվեարկությունում Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը լավագույն եռյակում չի նշել Պորտոիգալիայի հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Քվեարկության արդյունքները հրապարակել է ՖԻՖԱ-ի կայքը։
Սանտուշն առաջին տեղում նշել է ֆրանսիացի Նգոլո Կանտեին («Չելսի»), երկրորդ տեղում՝ իտալացի Ժորժինյոյին («Չելսի»), երրորդ տեղում՝ լեհ Ռոբերտ Լեւանդովսկուն («Բավարիա»)։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լեւանդովսկին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում