Leao’s goal against Spezia pic.twitter.com/wDd00pfbLw
— Milan Eye (@MilanEye) January 17, 2022
Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Սպեցիային» եւ անսպասելի պարտություն կրեց 1։2 հաշվով։
«Միլանը» (22 խաղ) 48 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ինտերից» (21 խաղ) հետ է 2 միավոր։ «Սպեցիան» 14-րդն է՝ 22 միավոր։
«Նապոլին» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն։
«Նապոլին» (22 խաղ) 46 միավորով երրորդ տեղում է։ «Բոլոնիան» 13-րդն է՝ 27 միավոր։
Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր
«Միլան» - «Սպեցիա»՝ 1։2 (տեսանյութ)
Ռաֆայել Լեաու, 45+1 - Կեւին Ագուդելո, 64, Էմանուել Գյասի, 90+6
Չիրացրած 11մ՝ Տեո Էրնանդես («Միլան»), 45
«Բոլոնիա» - «Նապոլի»՝ 0։2 (տեսանյութ)
Իրվին Լոսանո, 20, 47
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում