23:40  ,  17 հունվարի, 2022

«Միլանի» անսպասելի պարտությունը, «Նապոլիի» հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Սպեցիային» եւ անսպասելի պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Միլանը» (22 խաղ) 48 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ինտերից» (21 խաղ) հետ է 2 միավոր։ «Սպեցիան» 14-րդն է՝ 22 միավոր։

«Նապոլին» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն։

«Նապոլին» (22 խաղ) 46 միավորով երրորդ տեղում է։ «Բոլոնիան» 13-րդն է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Միլան» - «Սպեցիա»՝ 1։2 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 45+1 - Կեւին Ագուդելո, 64, Էմանուել Գյասի, 90+6

Չիրացրած 11մ՝ Տեո Էրնանդես («Միլան»), 45

«Բոլոնիա» - «Նապոլի»՝ 0։2 (տեսանյութ)

Իրվին Լոսանո, 20, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով