23:06  ,  17 հունվարի, 2022

FIFA The Best․ Թոմաս Տուխելն՝ աշխարհի լավագույն մարզիչ

2021թ․ աշխարհի լավագույն մարզիչը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն է։ Անգլիական թիմը նրա ղեկավարությամբ անցած տարի նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը։

Հավակնորդների եզրափակիչ եռյակում էին նաեւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում