22:58  ,  17 հունվարի, 2022

FIFA The Best․ Մենդին՝ լավագույն դարպասապահ, Լամելան՝ լավագույն գոլի հեղինակ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» եւ Սենեգալի հավաքականի դարպասապահ Էդուարդ Մենդին արժանացավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2021թ․ աշխարհի լավագույն դարպասապահի մրցանակին։

Ընթանում է FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը։

Տարվա լավագույն գոլի համար նախատեսված Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին արժանացավ արգենտինացի Էրիկ Լամելան․ («Տոտենհեմ» / «Սեւիլիա», Արգենտինայի հավաքական)՝ մարտի 14-ին «Արսենալի» դեմ խաղում, Անգլիայի առաջնություն (տեսանյութ

Արդար խաղի համար մրցանակին արժանացավ Դանիայի հավաքականը, բժշկական շտաբն ու աշխատակազմը։

Լավագույն երկրպագուների մրցանակը կիսեցին Դանիայի եւ Ֆինլանդիայի հավաքականների ֆանատները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում