Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյին, հաղորդում է Tuttomercatoweb-ը։
22-ամյա իտալացի ֆուտբոլիստի պայմանագիրը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Եթե մինչեւ այս մրցաշրջանի ավարտը նա չերկարաձգի պայմանագիրը, հնարավորություն կստանա բանակցել այլ ակումբների հետ։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Նիկոլո Ձանյոլոն մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում