22:20  ,  17 հունվարի, 2022

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպանին

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյին, հաղորդում է Tuttomercatoweb-ը։

22-ամյա իտալացի ֆուտբոլիստի պայմանագիրը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Եթե մինչեւ այս մրցաշրջանի ավարտը նա չերկարաձգի պայմանագիրը, հնարավորություն կստանա բանակցել այլ ակումբների հետ։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Նիկոլո Ձանյոլոն մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում