21:57  ,  17 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ. Կամերունն ու Բուրկինա Ֆասոն դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Կամերունում ընթացող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին A խմբում ընդգրկված թիմերը։

Կաբո Վերդեն 1։1 հաշվով ոչ ոքի խաղաց Կամերունի հետ։ Նույն հաշվով ավարտվեց նաեւ Բուրկինա Ֆասոյի եւ Եթովպիայի հանդիպումը։

Կամերունը 7 միավորով գրավեց առաջին տեղը, Բուրկինա Ֆասոն 4 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Այս թիմերը նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգրեր։ Կաբո Վերդեն 4 միավորով գրավեց երրորդ տեղը եւ կսպասի բոլոր թիմերում երրորդ տեղ գրաված թիմերի արդյունքների հաշվարկին։ Երրորդ տեղ գրաված լավագույն 4 թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ։

Աֆրիկյան ազգերի գավաթ, А խումբ, երրորդ տուր

Կաբո Վերդե - Կամերուն՝ 1։1 (տեսանյութ)

Գարի Ռոդրիգեշ, 53 - Վենսան Աբուբակար, 39

Բուրկինա Ֆասո - Եթովպիա՝ 1։1 (տեսանյութ)

Սիրիյ Բայալա, 24 - Գետանե Կեբեդե, 52, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում