Հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը լքել է Գաբոնի հավաքականի ճամբարը։ Թիմը Կամերունում մասնակցում է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը։ Առաջիկա օրերին 32-ամյա հարձակվողը կվերադառնա Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է Sky Sports-ը։
Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայից հաստատել են, որ Օբամեյանգը կորոնավիրուսով վարակվելուց հետո սրտամկանի հետ կապված խնդիրներ ունի։
Օբամեյանգը կորոնավիրուսի թեստի դրական պատասխան էր ունեցել հունվարի 6-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում