19:34  ,  17 հունվարի, 2022

Մեսին չի օգնի Արգենտինայի հավաքականին առաջիկա հանդիպումներում

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին չի օգնի Արգենտինայի հավաքականին առաջիկա հանդիպումներում, հաղորդում է  TyC Sports-ը։ Սուրբծննդյան արձակուրդի ժամանակ Արգենտինայում կորոնավիրուսով վարակված Մեսին դեռ չի վերադարձել խաղադաշտ։

Նա չի մասնակցի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին Չիլիի (հունվարի 28) եւ Կոլումբիայի (փետրվարի 2) դեմ։

Արգենտինայի հավաքականն արդեն ապահովել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English