18:35  ,  17 հունվարի, 2022

«Վանը» կանցկացնի մարզումային հավաք եւ 5 հանդիպում

«Վանը» հունվարի 18-ին  կսկսի առաջին ձմեռային ուսումնամարզական հավաքը Չարենցավանում:

Մինչեւ մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկը «Վանը» կանցկացնի 5 ընկերական հանդիպում՝ «Նոայի», «Շիրակի», ԲԿՄԱ-ի, «Նորավանքի» և «Լեռնային Արցախի» հետ:

«Նոայի» հետ հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում։

Մյուս հանդիպումների անցկացման օրերի, ժամերի և վայրերի մասին տեղեկացվի հստակեցումից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս