17:48  ,  17 հունվարի, 2022

Վահան Բիչախչյանը նորամուտը «Պոգոնում» նշեց գոլով (ֆոտո, վիդեո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը նորամուտը նշեց լեհական «Պոգոնում»՝ դառնալով գոլի հեղինակ։

Թուրքիայի Բելեկ քաղաք հավաքի մեկնած «Պոգոնն» ընկերական հանդիպում անցկացրեց շվեյցարական «Ցյուրիխի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

«Ցյուրիխը» հաշիվը բացեց 32-րդ րոպեին։ Բիչախչյանը հավասարությունը վերականգնեց 38-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսին հայ ֆուտբոլիստը չի մասնակցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում