16:43  ,  17 հունվարի, 2022

Պերես. Մոդրիչը գերազանց մարզավիճակում է եւ արժանի է «Ոսկե գնդակի»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, մեկնաբանելով 2։0 հաշվով հաղթանակը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում, գովել է թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին եւ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային։

«Շատ ուրախ եմ, որ նվաճեցինք մեր առաջին տիտղոսն այս մրցաշրջանում։ Կուրտուան ու Մոդրիչը լավագույններն են աշխարհում իրենց դիրքերում։ Մեր թիմում է աշխարհի լավագույն դարպասապահը, իսկ Մոդրիչը գերազանց մարզավիճակում է եւ արժանի է «Ոսկե գնդակի» այս տարի»,- Պերեսի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Ռեկորդակիրը «Բարսելոնան» է, որը 13 անգամ է դարձել երկրի սուպերգավաթակիր։ 

Լուկա Մոդրիչը 2018թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English