16:19  ,  17 հունվարի, 2022

Սաուդյան Արաբիան առաջին անգամ կմասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին

Սաուդյան Արաբիայի պատվիրակությունն առաջին անգամ կմասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը։

Պեկինի Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ են վաստակել լեռնադահուկորդներ Սալման ալ Հուվայշն ու Ֆայեկ Աբդին, սակայն ուղեգիր կստանա նրանցից մեկը։

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English