15:26  ,  17 հունվարի, 2022

«Լիվերպուլն» ու «Ռեալը» կմրցակցեն «Լիդսի» կիսապաշտպանի տրանսֆերի համար

Անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված են անգլիական «Լիդս Յունայթեդի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի ծառայություններով, հաղորդում է El Nacional-ը։

«Լիվերպուլը» պատրաստ է 26-ամյա անգլիացի ֆուտբոլիստի համար առաջարկել 42 միլիոն եվրո։

«Լիդսը» չի ցանկանում վաճառել Ֆիլիպսին անմիջական մրցակիցներին Պրեմիեր լիգայում եւ առաջնային կհամարի «Ռեալի» առաջարկը։

Ֆիլիպսը «Լիդսի» սան է, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում