14:56  ,  17 հունվարի, 2022

«Սամպդորիան» հեռացրեց գլխավոր մարզիչին

Իտալական «Սամպդորիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Ռոբերտո Դ’Ավերսային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

46-ամյա իտալացի մասնագետը «Սամպդորիան» գլխավորել էր 2021թ. հուլիսին՝ փոխարինելով իտալացի Կալուդիո Ռանյերիին։ Դ’Ավերսայի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2023թ. հունիս։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Սամպդորիան» 22 խաղում վաստակել է 20 միավոր եւ 15-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում