14:21  ,  17 հունվարի, 2022

Էդեն Ազարը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Բելգիացի Էդեն Ազարը ցանկանում է հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է RMC Sport-ը։ 31-ամյա ֆուտբոլիստի դիրքորոշման վրա ազդել է իր առողջական խնդիրների վերաբերյալ բժշկական շտաբի եւ ակումբի ղեկավարության մոտեցումների տարբերությունը։

Բժիշկները ֆուտբոլիստին հորդորել են դիմել վիրահատության, սակայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեմ է եղել դրան՝ ֆուտբոլիստին երկար ժամանակով չկորցնելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» ցանկանում է Ազարին փոխանակել «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» հետ մասնակցել է 16 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում