13:24  ,  17 հունվարի, 2022

«Էվերտոնի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուները

Անգլիական «Էվերտոնը» գլխավոր մարզիչի պաշտոնից իպանացի Ռաֆայել Բենիտեսին հեռացնելուց հետո դիտարկում է մի քանի թեկնածություն։ Խոշոր ակումբների հետ աշխատանքի փորձ ունեցող մարզիչներից այժմ առանց աշխատանքի են Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ, անգլիացի Ֆրենկ Լեմպարդը եւ իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն (լուսանկարում)։ Լիվերպուլյան ակումբն այժմ բանակցում է նրանց հետ, հաղորդում է Goal.com-ը։

«Էվերտոնը» հետաքրքրված է նաեւ Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի եւ անգլիական «Դերբի Քաունթիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ուեյն Ռունիի ծառայություններով։

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն մերժել է «Էվերտոնին»։

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Էվերտոնը» 1։2 հաշվով պարտվել էր հետնապահներից «Նորվիչին» եւ 19 խաղից հետո 19 միավորով 16-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում