12:50  ,  17 հունվարի, 2022

«Բարսելոնան» 60 միլիոն եվրո է պահանջել Դե Յոնգի համար

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։ Անգլիական ակումբը 24-ամյա խաղացողի համար առաջարկել է 40 միլիոն եվրո, «Բարսելոնան» պահանջում է 60 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը։

Դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Մյունխենի «Բավարիան»։

Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019-ի ամռանը Ամստերդամի «Այաքսից» 86 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս