Ֆուտբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հունվարի 17-ին հայտնի կդառնան ՖԻՖԱ-ի The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ):
Քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը և ավագ Օլգա Օսիպյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:
Խոակին Կապառոս
Լավագույն ֆուտբոլիստ
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
Հենրիխ Մխիթարյան
Լավագույն ֆուտբոլիստ
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
Արմեն Սանամյան
Լավագույն ֆուտբոլիստուհի
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
Օլգա Օսիպյան
Լավագույն ֆուտբոլիստուհի
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում