10:57  ,  17 հունվարի, 2022

Մարսելոն առաջ անցավ Ռամոսից «Ռեալում» նվաճած տիտղոսների քանակով

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն 23-րդ տիտղոսը նվաճեց Արքայական ակումբում։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում 2։0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։

Մարսելոն հավասարվել է ակումբի ռեկորդակիր Ֆրանսիսկո Խենտոյին, որը նույնպես 23 տիտղոս է նվաճել «Ռեալի» հետ։ Մարսելոն գերազանցել է նախկին ակումբակից, «Ռեալից» ՊՍԺ տեղափոխված իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին, որը 22 տիտղոս ունի։

Մարսելոն «Ռեալում» է 2007 թվականից։ Այս ընթացքում նա դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի ակումբային առաջնության քառակի հաղթող, Իսպանիայի կրկնակի գավաթակիր եւ Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English