09:50  ,  17 հունվարի, 2022

Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել «Էվերտոնը»

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյան մերժել է «Էվերտոնի» առաջարկը՝ չցանկանալով գլխավորել լիվերպուլյան այդ թիմը, հաղորդում է The Telegraph-ը։

Անգլիական ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է իսպանացի Ռաֆայել Բենիտեսին։

Ավելի վաղ Մոուրինյոն խոստովանել էր, որ մերժել է «Միլանին», քանի որ ժամանակին եղել է միլանյան «Ինտերի» գլխավոր մարզիչը։ Նա նաեւ ասել էր, որ երբեք չի գլխավորի նաեւ հռոմեական «Լացիոն»։ Պատճառը «Ինտերի» եւ «Ռոմայի» նկատմամբ հարգանքն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում