08:47  ,  17 հունվարի, 2022

Ուսման Դեմբելեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ, հաղորդում է Sport.es-ը։

24-ամյա ֆուտբոլիստն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կմիանա այլ ակումբի։

«Բարսելոնայում» կասկածներ ունեն, որ Դեմբելեն նախնական համաձայնության է հասել կամ Թուրինի «Յուվենտուսի», կամ էլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»։ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 6 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English