22:32  ,  16 հունվարի, 2022

Յուրգեն Կլոպ․ Երջանիկ եմ «Լիվերպուլում» 350-րդ հանդիպումս անցկացնելու կապակցությամբ

Գերմանացի Յուրգեն Կլոպը 350-րդ հանդիպումն է անցկացրել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում՝ Անգլիայի առաջնության 22-րդ տուրում 3։0 հաշվով պարտության մատնելով «Բրենթֆորդին»։

«Ես երջանիկ եմ «Լիվերպուլում» 350-րդ հանդիպումս անցկացնելու կապակցությամբ։ Երբ 2015-ին եկա այս ակումբ, ամեն ինչ այլ կերպ էր։ Ունեցել ենք բարդ պահեր, բայց մեկ ընտանիքի նման հաղթահարել ենք։ Ցանկանում եմ, որ ամեն ինչ այսպես էլ մնա։ Մենք դեռ չենք ավարտել գրել այս գիրքը։

«Բրենթֆորդի» դեմ լավ խաղացինք։ Նրանց դեմ միշտ էլ անհարմար է։ Մենք հաղթահարեցինք նաեւ այս արգելքը։ Սալահի եւ Մանեի բացակայությունը նորմալ է։ Մենք գիտեինք, որ նրանք մեկնելու են Աֆրիկյան ազգերի գավաթին։ Այսօրվա արդյունքը թույլ է տալիս շատ չլարվել նրանց բացակայությունից»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» (21 խաղ) 45 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղ նահանջած «Չելսիից» (22 միավոր)։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին» (22 խաղ) ունի 56 միավոր։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս