21:24  ,  16 հունվարի, 2022

«Էվերտոնը» հեռացրեց Ռաֆայել Բենիտեսին

Լիվերպուլի «Էվերտոնը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց իսպանացի Ռաֆայել Բենիտեսին, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Էվերտոնը» 1։2 հաշվով պարտվել էր հետնապահներից «Նորվիչին» եւ 19 խաղից հետո 19 միավորով 16-րդ տեղում է։

Պրեմիեր լիգայում «Էվերտոնը» դեկտեմբերի 6-ին «Արսենալին» 2։1 հաշվով հաղթելուց հետո նաեւ 1։3 հաշվով պարտվել է «Քրիսթալ Փելասին», 1։1 հաշվով ոչ ոքի խաղացել «Չելսիի» հետ, 2։3 հաշվով պարտվել է «Բրենթֆորդին»։

Բենիտեսը «Էվերտոնը» գլխավորել էր 2021թ․ հունիսին՝ փոխարինելով իտալացի Կառլո Անչելոտիին, որը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում