20:02  ,  16 հունվարի, 2022

«Լիդսը» Հարիսոնի հեթ-տրիկի շնորհիվ պարտության մատնեց «Վեստ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Լոնդոնի «Վեստ Հեմը» տանը մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ եւ պարտություն կրեց 2։3 հաշվով։

Հյուրերին հաղթանակ բերեց անգլիացի կիսապաշտպան Ջեք Հարիսոնի հեթ-տրիկը։

«Վեստ Հեմը» (22 խաղ) 37 միավորով չորրորդն է, «Լիդս Յունայթեդն» (20 խաղ) ունի 22 միավոր եւ 15-րդն է։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Լիդս Յունայթեդ»՝ 2։3 (տեսանյութ)

Ջարոդ Բոուեն, 34, Պաբլո Ֆորնալս, 52 - Ջեք Հարիսոն, 10, 37, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում