18:54  ,  16 հունվարի, 2022

Լեւանդովսկին Բունդեսլիգայում 300 գոլ խփած երկրորդ ֆուտբոլիստն է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դարձավ Բունդեսլիգայում 300 գոլ խփած երկրորդ ֆուտբոլիստը։

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում 33-ամյա ֆուտբոլիստը 3 գոլ էր խփել «Քյոլնին»։ «Բավարիան» հաղթել էր 4։0 հաշվով։

Լեւանդովսկուն այս ցուցանիշին հասնելու համար պահանջվեց 369 խաղ։

Ռեկորդակիրը «Բավարիայի» լեգենդար հարձակվող, անցած տարի 75 տարեկանում մահացած գերմանացի Գերդ Մյուլերն է (մյունխենյան ակումբում հանդես է եկել 1964-1979-ին), որը Բունդեսլիգայի 427 խաղում խփել է 365 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում