16:18  ,  16 հունվարի, 2022

Տուխել․ Պարտվեցինք Դե Բրույնեի անհատական որակների պատճառով

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» կրած 0։1 հաշվով պարտությունը Անգլիայի առաջնության 22-րդ տուրում։ Միակ գոլը խփել էր բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

«Պարտվեցինք՝ տանուլ տալով անհատական պայքարը մեկ դրվագում։ Գոհ եմ մեր տրամադրվածությունից, կենտրոնացումից եւ պաշտպանությունում խաղից, քանի որ հնարավորություն չտվեցինք մրցակցին շատ պահեր ստեղծել։

Հակագրոհների ժամանակ մի քանի հնարավորություն ունեցանք, բայց չօգտագործեցինք դրանք։ Լուկակուն ունեցավ գնդակի կորուստներ առանց մրցակցի կողմից ճնշման։

Կարող էինք հավակնել առնվազն ոչ ոքի արդյունքի, սակայն պարտվեցինք Դե Բրույնեի անհատական որակների պատճառով։ Նրա մրցելույթը եղավ վճռական գործոն»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը։

«Մանչեսթեր Սիթին» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Չելսին» հետ է 13 միավոր։ 2 հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլը» 42 միավորով երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում