14:03  ,  16 հունվարի, 2022

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել Դուշան Վլահովիչին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինայի» 21-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով, հաղորդում է El Nacional-ը։

Վլահովիչը 2018-ին սերբական «Պարտիզանից» 1,95 միլիոն եվրոյի դիմաց է տեղափոխվել «Ֆիորենտինա»։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Վլահովիչը մասնակցել է 20 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Եվս 3 գոլ նա խփել է Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում։

Վլահովիչի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում