13:08  ,  16 հունվարի, 2022

Զելենսկին Շեւչենկոյին հորդորել է վերադառնալ եւ աշխատել Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է իտալական «Ջենոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Անդրեյ Շեւչենկոյին։ Նա Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչին հորդորել է վերադառնալ հայրենիք։

«Ոչ միայն ամբողջ երկիրը, բայց նաեւ ամբողջ Եվրոպան գիտի, թե ինչ խաղ կարող են ցուցադրել թիմերը քո ղեկավարությամբ։

Հավատում ենք, որ չես կոտրվի եւ կդառնաս ավելի ուժեղ։ Եվ ամենագլխավորը՝ ամենշատ քեզ սիրում են Ուկրաինայում, այդ պատճառով էլ վերադարձիր եւ աշխատիր Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին Տելեգրամի իր պաշտոնական ալիքում։

Այժմ Անդրեյ Շեւչենկոյի հետ բանակցում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում հնարավոր նշանակման հարցով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում