01:54  ,  16 հունվարի, 2022

ՊՍԺ հաղթեց «Բրեստին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն տանը մրցեց «Բրեստի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ գերմանացի պաշտպան Տիլո Կերերը։

ՊՍԺ-ն 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Բրեստը» 13-րդն է՝ 25 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

ՊՍԺ - «Բրեստ»՝ 2։0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 32, Տիլո Կերեր, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով