01:38  ,  16 հունվարի, 2022

«Յուվենտուսն» ուժեղ էր «Ուդինեզեից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

19-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, 79-րդ րոպեին իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին։

22 խաղից հետո «Յուվենտուսը» 44 միավորով 5-րդն է, «Ուդինեզեն» (20 խաղ) 14-րդ տեղում է՝ 20 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Յուվենտուս» - «Ուդինեզե»՝ 2։0 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 19, Ուեսթոն Մաքենի, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում