00:58  ,  16 հունվարի, 2022

Սալահի գոլը հաղթանակ բերեց Եգիպտոսին, Նիգերիան 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

Կամերունում շարունակվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության D խմբի երկրորդ տուրում Եգիպտոսի հավաքականը մրցեց Գվինեա Բիսաուի թիմի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։

Եգիպտոսը 3 միավորով երրորդն է խմբում։ Առաջատարը Նիգերիայի հավաքականն է, որը երկրորդ հաղթանակը տարավ եւ ապահովեց տեղը 1/8 եզրափակիչում։ Նիգերիացիները 3։1 հաշվով պարտության մատնեցին Սուդանի թիմին։

Աֆրիկյան ազգերի գավաթ, D խումբ, երկրորդ տուր

Գվինեա Բիսաու - Եգիպտոս՝ 0։1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 69

Նիգերիա - Սուդան՝ 3։1 (տեսանյութ)

Սամու Չուկվեզե, 3, Տայվո Ավոնիի, 45, Մոուզես Սայմոն, 46 - Վալիլդին Սաֆուր, 70, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում