23:09  ,  15 հունվարի, 2022

«Լացիոն» խոշոր հաշվով հաղթեց հետնապահին, Իմոբիլեն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց հետնապահ «Սալերնիտանային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։ Աչքի ընկավ նաեւ իտալացի կիսապաշտպան Մանուել Լացարին։

«Լացիոն» 35 միավորով 6-րդն է, «Սալերնիտանան» վերջինն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սալերնիտանա» - «Լացիո»՝ 0։3 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 7, 10, Մանուել Լացարի, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում