19:08  ,  15 հունվարի, 2022

ԵԱ. Հայաստանի զույգը 13-րդն է

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պարային զույգը գրավեց 13-րդ տեղը՝ 168.43։

Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեցող Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը ազատ ծրագրում ցույց տվեցին 11-րդ արդյունքը։

Կարճ ծրագրում նրանք գրավել էին 14-րդ տեղը՝ հաղթահարելով որակավորման շեմը։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին ռուսաստանցիներ Վիկտորյա Սինիցինան եւ Նիկիտա Կացալապովը՝ 217.96։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում