18:21  ,  15 հունվարի, 2022

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Չելսիին» (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին»։ Նվազագույն հաշվով առավելության հասավ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը։

Միակ գոլը 70-րդ րոպեին պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի փոխանցումից հետո խփեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

«Մանչեսթեր Սիթին» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Չելսին» հետ է 13 միավոր։ 2 հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլը» 42 միավորով երրորդն է։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 1։0 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում