17:10  ,  15 հունվարի, 2022

Անդրեյ Շեւչենկոն հեռացվեց «Ջենոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Իտալական «Ջենոան» Անդրեյ Շեւչենկոյին հեռացրեց գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ուկրաինացի մասնագետը նշանակվել էր 2021թ. նոյեմբերի 7-ին։

Այս ընթացքում թիմը 11 խաղում տարել է միայն 1 հաղթանակ, 3 անգամ խաղացել է ոչ ոքի, կրել 7 պարտություն։ Շեւչենկոյի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2024թ. հունիս։

Իտալիայի առաջնության 21 տուրից հետո «Ջենոան» 12 միավորով նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում