16:29  ,  15 հունվարի, 2022

ՊՍԺ-ն բանակցությունների նոր փուլ է սկսել Մբապեի հետ՝ առաջարկելով 2 տարվա պայմանագիր

Ֆրանսիական ՊՍԺ-ն թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ սկսել է պայմանագրի երկարաձգման հարցով բանակցությունների նոր փուլ։ Փարիզյան ակումբը աշխարհի չեմպիոնին առաջարկել է երկու տարվա պայմանագիր շատ ավելի գրավիչ ֆինանսական պայմաններով, հաղորդում է Telefoot-ը։

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Մբապեն ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», որը անվճար ձեռք կբերի նրան առմանը։ Անցած ամռանը ՊՍԺ-ն մերժել էր Արքայական ակումբին՝ չընդունելով 180 միլիոն եվրոյի առաջարկը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English