21:45  ,  14 հունվարի, 2022

Էրլինգ Հոլանդը ցանկանում է «Ռեալում» խաղալ Կիլիան Մբապեի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդն իր գործակալ Մինո Ռայոլային հանձնարարել է այս մրցաշրջանի ավարտից հետո կազմակերպել իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։

21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է Արքայական ակումբում խաղալ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, հաղորդում է իսպանական AS-ը։

Սպասվում է, որ ՊՍԺ-ի հարձակվողը չի երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ եւ ամռանը կմիանա «Ռեալին»։

Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ կատալոնական «Բարսելոնան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English