Երևանի «Արարատը» հունվարի 14-ին վերադարձել է արձակուրդից և Ձորաղբյուրի մարզաբազայում սկսել նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Տարվա առաջին մարզումը թիմն անցկացրել է Էդգար Թորոսյանի գլխավորությամբ: Նրան օգնում են «Արարատի» համակարգում աշխատող մարզիչներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստները նախ աշխատել են արհեստական խոտածածկով խաղադաշտում, ապա մարզումը շարունակել մարզասրահում:
Առաջիկա օրերին «Արարատը» երեք ստուգողական հանդիպում կանցկացնի: Հունվարի 22-ին մրցակիցը կլինի «Շիրակը», հունվարի 26-ին «Ուրարտուն», իսկ հունվարի 29-ին՝ ԲԿՄԱ-ն:
Հայաստանի Պրեմիեր լիգայի 15 խաղից հետո «Արարատը» 30 միավորով երրորդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում