20:03  ,  14 հունվարի, 2022

Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը կանցկացվի մարտի 24-ին

Ֆուտբոլի Հայաստանի եւ Չեռնոգորիայի հավաքականների ընկերական հանդիպումը Երեւանում կանցկացվի մարտի 24-ին եւ կմեկնարկի 20։00-ին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ խաղը տեղի կունենա մարտի 25-ին, սակայն կողմերի միջեւ վերջնական պայմանավորվածությամբ օրը փոխվել է։

Հայաստանի հավաքականը մարտի 29-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականը կպատրաստվի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի հանդիպումներին։ Հայաստանի մրցակիցները կլինեն Ուկրաինայի, Իռլանդիայի եւ Շոտլանդիայի թիմերը։ Խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենան 2022թ․ հունիսին եւ սեպտեմբերին։

B լիգայի 4 խմբերի հաղթողները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կնահանջեն C լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով