19:49  ,  14 հունվարի, 2022

«Ռոմայի» խաղացողը տեղափոխվեց «Ջենոա»

Իտալական «Ռոմայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին տեղափոխվեց «Ջենոա»։ 19-ամյա իտալացի ֆուտբոլիստը նոր ակումբում կխաղա վարձակալությամբ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է «Ջենոայի» մամուլի ծառայությունը։

Ռիկարդո Կալաֆիորին հռոմեական ակումբի սան է, որի հետ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2018թ. հունիսին, նորամուտն Իտալիայի առաջնությունում նշել է 2020թ. օգոստոսին։

Կալաֆիորին Իտալիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English