18:51  ,  14 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ. Սենեգալցիները չհաղթեցին Գվինեայի թիմին

Կամերունում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության B խմբի երկրորդ տուրում մրցեցին առաջատարներ Սենեգալի եւ Գվինեայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

Երկու թիմերն էլ ունեն 4 միավոր։ Խմբում են ընդգրկված նաեւ Մալավիի եւ Զիմբաբվեի հավաքականները, որոնք առաջին տուրում պարտություն էին կրել։

Աֆրիկյան ազգերի գավաթ, B խումբ, երկրորդ տուր

Սենեգալ - Գվինեա՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում