17:46  ,  14 հունվարի, 2022

Մեսին ՊՍԺ-ի ընդհանուր խումբ կվերադառնա հաջորդ շաբաթ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շարունակում է վերականգնվել կորոնավիրուսով վարակվելուց եւ ապաքինվելուց հետո։

Նա արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածքից հետո վերականգնողական փուլն անցնում է բժշկական շտաբի վերահսկողությամբ ակումբի մարզումային կենտրոնում։

ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ընդունելով «Բրեստին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում