Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շարունակում է վերականգնվել կորոնավիրուսով վարակվելուց եւ ապաքինվելուց հետո։
Նա արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածքից հետո վերականգնողական փուլն անցնում է բժշկական շտաբի վերահսկողությամբ ակումբի մարզումային կենտրոնում։
ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ընդունելով «Բրեստին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում