16:52  ,  14 հունվարի, 2022

Գվարդիոլան երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվեց Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվեց անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։

Դեկտեմբերին «Մանչեսթեր Սիթին» հաղթանակով է ավարտել բոլոր հանդիպումները. 2։1 հաշվով հաղթել է «Աստոն Վիլային», 3։1 հաշվով՝ «Ուոթֆորդին», 1։0 հաշվով՝ «Վուլվերհեմփթոնին», 7։0 հաշվով՝ «Լիդս Յունայթեդին», 4։0 հաշվով՝ «Նյուքասլին», 6։3 հաշվով՝ «Լեսթեր Սիթիին», 1։0 հաշվով՝ «Բրենթֆորդին»։

«Մանչեսթեր Սիթին» 21 խաղում վաստակել է 53 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Լավագույն մարզիչին մրցանակին հավակնում էին նաեւ գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), իսպանացի Միկել Արտետան («Արսենալ») եւ իտալացի Անտոնիո Կոնտեն («Տոտենհեմ»)։

Գվարդիոլան Պրեմիեր լիգայում 11 անգամ է ճանաչվել ամսվա լավագույն մարզիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում