15:28  ,  14 հունվարի, 2022

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Երեւանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին Երևանում կանցկացնի ընկերական հանդիպում։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Չեռնոգորիայի հավաքականը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականը մարտի 29-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականը կպատրաստվի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի հանդիպումներին։ Հայաստանի մրցակիցները կլինեն Ուկրաինայի, Իռլանդիայի եւ Շոտլանդիայի թիմերը։ Խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենան 2022թ․ հունիսին եւ սեպտեմբերին։

B լիգայի 4 խմբերի հաղթողները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կնահանջեն C լիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում