13:25  ,  14 հունվարի, 2022

Լյուկա Դին. Սթիվեն Ջերարդն է եղել «Աստոն Վիլա» տեղափոխվելուս գլխավոր պատճառը

Անգլիական «Աստոն Վիլայի» նորեկ Լյուկա Դինը հայտարարել է, որ «Էվերտոնից» բիրմինգեմյան ակումբ տեղափոխվելու հիմնական պատճառը եղել է «Աստոն Վիլայի» անգլիացի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը։

«Սթիվեն Ջերարդն է եղել «Աստոն Վիլա» տեղափոխվելուս գլխավոր պատճառը։ Այս ամիս մի քանի անգամ զրուցել ենք նրա հետ, հետո էլ շատ լավ հանդիպում ունեցանք։ Ես զգում եմ Ջերարդի ձգտումը հարձակողական ֆուտբոլի, գնդակ վերահսկելու ուղղությամբ։ Նա միտված է հաղթանակների։ Ես զգում եմ, որ դա այն է, ինչ ես եմ ցանկանում»,- Լյուկա Դինի խոսքը մեջբերում է «Աստոն Վիլայի» պաշտոնական կայքը։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Աստոն Վիլան» 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 25 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English