01:38  ,  14 հունվարի, 2022

«Լիվերպուլը» թվային առավելությամբ չհաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլն» ընդունեց «Արսենալին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

24-րդ րոպեից «Լիվերպուլն» ուներ թվային առավելություն։ Կարմիր քարտ ստացավ «Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։ Սակայն իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը կարողացավ դիմադրել եւ չպարտվել։

Պատասխան հանդիպումը Լոնդոնում տեղի կունենա հունվարի 20-ին։

Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 0։0 (տեսանյութ)

Հեռացում՝ Գրանիտ Ջակա («Արսենալ»), 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում