00:52  ,  14 հունվարի, 2022

«Աթլետիկը» պայքարից դուրս թողեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայում անցկացվող ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում չեմպիոն «Աթլետիկոն» մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ, որն առավելության հասավ 2։1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։

«Աթլետիկի» գոլերը խփեցին իսպանացի պաշտպան Երայ Ալվարեսը եւ իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը։

Հունվարի 16-ին նախատեսված եզրափակիչում «Աթլետիկի» մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել «Բարսելոնային»։

Իսպանիայի սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1։2 (տեսանյութ)

Ունայ Սիմոն, 62, ինքնագոլ - Երայ Ալվարես, 77, Նիկո Ուիլյամս, 81

Հեռացում՝ Խոսե Մարիա Խիմենես («Աթլետիկո»), 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում